Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Սոցիալական ցանցերը բարձրացնում են ինքնագնահատականը

Սոցիալական ցանցերը բարձրացնում են ինքնագնահատականը

Նոր արված հետազոտությունները ցույց են տվել՝ Ֆեյսբուքի օգտատերերը կարող են նկատելիորեն բարձրացնել իրենց ինքնագնահատականը՝ թեկուզ մի քանի րոպե անցկացնելով սոցիալական ցանցի իրենց էջում:

«Օգտատերերից շատերն ունեն ընկերների մեծ քանակ, ուստի կարող են ներկայանալ իրենց լավագույն կողմերով եւ անել դա շատ ջանասիրաբար»,- պատմում է դոցենտ Կատալինա Թոման, ով հետազոտության անցկացման հեղինակն է: Նրա խոսքով՝ լավ ներկայանալու մարդկանց ցանկությունն արդեն ինչ-որ աստիճանով իրագործված է: Հետազոտությունը, որն անցկացվել է թեստի միջոցով, թույլ է տվել պարզելու այն թաքնված շարժառիթները, որոնք անհասանելի են գիտակցական մակարդակում: Այն բանից հետո, երբ օգտատերերը մի քանի րոպե անցկացրել են իրենց ֆեսբուքյան էջում, թեստերում իրենց պատասխաններում եղել են շատ դրական տրամադրված, ի տարբերություն նրանց, ովքեր դա արել են առանց ֆեյսբուք մտնելու: Ի դեպ, թե այդ ամենն ինչքան կտեւի, գիտնականները դժվարանում են ասել:

Հեղինակ. Շողիկ Գալստյան
Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ